Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկը երկրորդ անգամ ճանաչվել է հաղթող Հայաստանի առաջնությանը

Ապագա բժիշկը երկրորդ անգամ ճանաչվել է հաղթող Հայաստանի առաջնությանը

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հարությունյանը մասնակցել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությանը և բիցեպս վարժությունից հաղթող ճանաչվել 67,5 քաշային կարգով, 55 կգ արդյունքով:

Լևոնը մասնագիտությունն ու սպորտը համատեղում է սիրով և պատասխանատվության մեծ զգացումով: Նրա խոսքով՝ եթե կա սեր և նվիրում, ապա ամեն ինչ հնարավոր է համատեղել կյանքում:

«Լևոնը ոչ միայն կրթության մեջ է առաջատար, այլ ունի բարձր կարողություն ուժային եռամարտից, Հայաստանի առաջնությանը արդեն երկրորդ անգամ զբաղեցնում է առաջին հորիզոնականը տարբեր մարզաձևերից՝ սեղմում պառկած դրությունից և բիցեպս վարժություններից»,-ուսանող-մարզիկի մասին խոսելով նշում է  Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Զավեն Հակոբյանը՝ հավելելով, որ նա ունի մեծ հեռանկար թե՛ կրթության, թե սպորտի ոլորտներում:

 

 

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant