Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապրիլը` աուտիզմի իրազեկման ամիս

Ապրիլը` աուտիզմի իրազեկման ամիս

Ամբողջ աշխարհում ապրիլ ամիսը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման ամիս:

ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի հետազոտական ուղություններից մեկը աուտիզմի ուսումնասիրությունն է: Մենք ևս անմասն չենք մնում ամսվա միջոցառումներին:

Աուտիզմ տերմինի հեղինակը Լեո Կաններն է: Նա 1943 թվականին իր «Աուտիստիկ խանգարումը աֆեկտիվ կոնտակտ» աշխատության մեջ նկարագրել է 2 տարեկան 11 երեխաների, որոնք ունեին խիստ օտարացում հասարակությունից և կպչուն ձգտում միօրինակության պահպանմանՀեղինակը նշել է, որ այս երեխաներն ի սկզբանե հուզական կոնտակտին նույնքան անկարող են, որքան ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ֆիզիկական տեղաշարժման կամ մտահանգումներ կատարելու դեպքում։

Առաջին նկարագրությունից ի վեր գրեթե ոչինչ չի փոխվել ախտորոշման հիմնական սկզբունքներում։

Աուտիզմը սոցիալական փոխհարաբերությունների հաստատման խանգարում է։

Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական փոխհարաբերությունների և հաղորդակցման հմտությունների անլիարժեքությունը, եթե ձևակերպենք կլինիկական ախտանիշների ձևով՝

  • սոցիալ-էմոցիոնալ փոխազդեցության դեֆիցիտ
  • վարքում ոչ վերբալ հաղորդակցման հմտությունների դեֆիցիտ
  • սոցիալական փոխհարաբերություններ հաստատելու, պահպանելու և կարևորությունը հասկանալու խնդիրներ: