Օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ին, համալսարանի բակում՝ Կանաչ նստարանների հատվածում կկայանա առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Առաջին կուրս ընդունված բոլոր ֆակուլտետների ուսանողները պետք է ներկայանան ժամը 09:45-ին՝ պարտադիր ունենալով սպիտակ խալաթ։
2026-2027 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող այս միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Հաջորդիվ, պաշտոնական միջոցառումից անմիջապես հետո դեկանների հետ հանդիպումները կշարունակվեն լսարաններում՝ հետևյալ բաշխմամբ․
Ուսումնական գործընթացին վերաբերող բոլոր մանրամասների մասին կտրամադրվի սպառիչ տեղեկատվություն կրթության պատասխանատուների հետ հանդիպումների ընթացքում։
Ուշադրություն. մուտքը ԵՊԲՀ գլխավոր` Գմբեթի մասնաշենքից, հասցե` Կոյունի 2: