Սիրելի առաջին կուրսեցիներ,
գիտենք, որ այս օրվան երկար սպասել եք։
Օգոստոսի 29-ին, ժամը 09:00-ին, համալսարանի բակում՝ Կանաչներում (մուտքը Կորյունի կամ Աբովյան փողոցներից), կկայանա առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Առաջին կուրս ընդունված բոլոր ֆակուլտետների ուսանողները պետք է ներկայանան ժամը 08:45-ին՝ պարտադիր ունենալով սպիտակ խալաթ։
2025-2026 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող այս միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Այնուհետև բժշկական բուհի վարչական կազմի և դեկանների հետ հանդիպումները կշարունակվեն լսարաններում՝ հետևյալ բաշխմամբ․
ԵՊԲՀ քոլեջի առաջին կուրս ընդունվածների հետ հանդիպումը կկայանա Կարմիր դահլիճում՝ ժամը 14:00-ին։
Խմբերի, ուսումնական գործընթացի և այլ բոլոր մանրամասների վերաբերյալ կտրամադրվի սպառիչ տեղեկատվություն կրթական գործընթացի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում։
Սիրելի առաջին կուրսեցիներ,
բոլորիդ ներկայությունը պարտադիր է։