Բժշկական մայր բուհում ուսումնական տարվա մեկնարկին առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու «Էլեկտրոնային համալսարան» համակարգի հնարավորություններին, նպատակներին ու կիրառման մեթոդներին։
Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց հարթակի կառուցվածքը, օգտվելու կարգը և դրա կարևորությունը կրթական գործընթացում։
«Էլեկտրոնային համալսարանը» ոչ միայն տեղեկատվական հարթակ է, այլև ուսումնական գործընթացի թափանցիկության և արդյունավետության բարձրացման կարևոր գործիք։ Այն ապահովում է ուսումնական գործընթացի հետ կապված տվյալների մշտական և հեշտ հասանելիություն։