Արդյունավետ մասնակցություն Սևիլիայում կայացած ELPAT կոնգրեսին

Արդյունավետ մասնակցություն Սևիլիայում կայացած ELPAT կոնգրեսին

Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հայկ Հարությունյանը հոկտեմբերի 9-11-ը Իսպանիայի Սևիլիա քաղաքում մասնակցել է ELPAT կոնգրեսին (European Platform on Ethical, Legal and Psychosocial Aspects of Transplantation) և հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով «Հայաստանում լյարդի փոխպատվաստման ծրագրի իրականացման ընթացքում էթիկական և իրավական մարտահրավերները» թեման։

Այս մասնակցությունը կարևոր քայլ է՝ միջազգային հարթակում ճանաչելի դարձնելու Հայաստանի ձեռքբերումները տրանսպլանտոլոգիայի և վիրաբուժության ոլորտներում։

ELPAT-ը Եվրոպական օրգանների փոխպատվաստման առաջատար գիտական կազմակերպության (ESOT) մասնագիտացված հարթակն է, որը կենտրոնանում է օրգանների փոխպատվաստման էթիկական, իրավական և հոգեբանական կողմերի վրա։ Այն ուսումնասիրում է դոնորների և ռեցիպիենտների իրավունքները, հասարակության ընկալումը, բարոյական և հոգեբանական խնդիրները՝ ստեղծելով կամուրջ բժշկության, իրավունքի և հասարակության միջև։

ESOT-ը և ELPAT-ը միասին ձևավորում են համապարփակ մոտեցում օրգանների փոխպատվաստման ոլորտում՝ ընդգրկելով ինչպես գիտական-վիրաբուժական, այնպես էլ մարդկային և հասարակական կողմերը։

Դոցենտ Հարությունյանին մասնակցության և զեկույցի ներկայացման համար տրվել է համապատասխան հավաստագիր։