Բժշկական մայր բուհի շրջանավարտներն իրենց հիշողությունների «գունապնակը» համալրեցին ավարտական լուսանկարներով։
Ավարտական հանդիսավոր արարողությանն ընդառաջ` բժշկական համալսարանի տարածքում աշխույժ մթնոլորտ է։
Ուսանողական տարիներին արված բազմաթիվ լուսանկարների կողքին հատուկ տեղ կզբաղեցնեն ավարտական հագուստով արվածները։
Տարիներ հետո, թերթելով հիշողություննրի ֆոտոալբոմը, ԵՊԲՀ շրջանավարտները կտեղափոխվեն այն վայրը, որտեղից որպես ապագա մասնագետներ սկսել են բժշկի ուղին: