Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին, համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։
Օրը նշվում է աշխարհի ավելի քան 80 երկրում՝ Բրոնխիալ ասթմայի բուժման ու կանխարգելման համաշխարհային ռազմավարության (GINA) շրջանակում:
Ասթմայի միջազգային օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել այս հիվանդության վրա, բարձրացնել բնակչության տեղեկացվածության աստիճանը հիվանդության և դրա բուժման ու ախտորոշման ուղիների նկատմամբ:
2022 թվականի Ասթմայի միջազգային օրվա թեման է «Ասթմայի խնամքի բացերը փակելը»: