Կապված մեր երկրում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետ` ևս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որպեսզի հնարավորինս հետևեք այս ցուցումներին՝ ջրհեղեղից հետո ձեր սննդամթերքը անվտանգ պահելու համար:
- Առանձնացրեք հում և պատրաստի կերակուրները
- Պատրաստի կերակուրները սառնարանից դուրս մի պահեք ավելի քան 2 ժամ
- Դեն նետեք փչացող և եփած մթերքները, որոնք պատշաճ կերպով չեն սառեցվել էլեկտրաէներգիայի ընդհատումների պատճառով
- Պլանավորեք, թե երբ պետք է օգտագործել սնունդը, նախ օգտագործեք փչացող մթերքը
- Խուսափեք կասկածելի մթերքի կամ աղտոտված ջրի հետ շփված սնունդ օգտագործելուց
- Պահպանեք մաքրությունը և հնարավորության դեպքում օգտագործեք եռացրած կամ շշալցված ջուր՝ խմելու և կերակուր պատրաստելու համար
- Ջրհեղեղի ջրի մեջ եղած կամ նույնիսկ կեղտաջրերով թրջված պահածոների տարաները բացելուց առաջ լվացեք և ախտահանեք
- Մի օգտագործեք թարմ մթերքներ, որոնք չեք կարող ախտահանել, եթե դրանք շփվել են ջրհեղեղի ջրի հետ: