Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակառուի ձգտումը դառնալ գիտակ մասնագետ և փրկել մարդկային կյանքեր ամեն ինչ դարձնում է հաղթահարելի

«Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակառուի ձգտումը դառնալ գիտակ մասնագետ և փրկել մարդկային կյանքեր ամեն ինչ դարձնում է հաղթահարելի

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող, այս տարվա «Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակառու Մերի Խաչատրյանը ծնվել է բժիշկների ընտանիքում և մանկուց ծանոթ է եղել բժշկական ոլորտի թոհուբոհին: «Դեռ վաղ հասակից հստակ որոշել էի, որ ընտրելու եմ այս պատասխանատու մասնագիտությունը և մնացի անդրդվելի որոշմանս մեջ»,- ասում է նա: 

Անվանական կրթաթոշակառուն նշում է, որ բժշկական համալսարանում անցկացրած ամեն օրն իր հետ բերում է նորանոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումը հնարավորություն է ընձեռում ձևավորել բժշկին հարիր ամուր կամք: 

Մերի Խաչատրյանի խոսքով` բժշկական բուհում բարձր առաջադիմությամբ սովորելն այնքան էլ հեշտ չէ: «Ձգտումը դառնալ գիտակ մասնագետ և ապագայում փրկել մարդկային կյանքեր՝ ամեն ինչ դարձնում է հաղթահարելի»,-ասում է ապագա բժիշկը՝ համոզմունք հայտնելով, որ անվանական կրթաթոշակառու լինելը պարտավորեցնող է: Արժանանալով Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակի՝ ապագա բժիշկը վերջինիս օրինակով ձգտում հասնել լավագույնին: 

Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյանը, որը հայրենական ռենտգենաբանության հիմնադիրներից մեկն է, հայկական ռենտգենաբանության դպրոցի ստեղծողը։ Նրա անունը քաջ ծանոթ է առողջապահության բնագավառում: 

Բժշկական համալսարանի ուսանողը նախատեսում է որպես մասնագիտացում ընտրել ճառագայթային ախտորոշումը: Նա վստահ է, որ ճշգրիտ և գրագետ ախտորոշումը հաջողված բուժման հենասյուներից է, իսկ բժշկի մասնագիտությունն ընտրած անձը պետք է առաջին հերթին տարբերվի ամրումակցման` էմպաթիայի կարողությամբ և արագ ու ճիշտ որոշումներ ընդունելու ունակությամբ: 

«Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակառուն կցանկանար, որ Հայաստանի առողջապահության համակարգում ներդրվեր պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ՝ պացիենտներին հնարավորություն ընձեռելով օգտվել բուժախտորոշիչ բոլոր մեթոդներից: