Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բիոէթիկա և իրավունք» գիտաժողով` դասախոսների և ուսանողների մասնակցությամբ

«Բիոէթիկա և իրավունք» գիտաժողով` դասախոսների և ուսանողների մասնակցությամբ

ԵՊԲՀ-ն և Հայ-ռուսական համալսարանի հետ անցկացրել է «Բիոէթիկա և իրավունք» առցանց գիտաժողովը, որին մասնակցում էին նշված երկու համալսարանի դասախոսներ և ուսանողներ։

Գիտաժողովի նախաձեռնողների խոսքով` իրենց նպատակն էր ոչ միայն անդրադառնալ կենսաէթիկայի ոլորտի արդիական էթիկական և իրավական խնդիրներին, այլև միջգիտակարգային քննարկումներ ծավալել այդ հարցերի վերաբերյալ` մեկ անգամ ևս ընդգծելով հորիզոնական կրթության արգասաբերությունն ու կարևորությունը։

Հետաքրքիր ու ծավալուն քննարկումներ եղան ոլորտի գերժամանակակից և կարևոր թեմաների շուրջ, որոնք շարունակում են մարտահրավերներ նետել մարդկությանն առ այսօր:

Ինչպես ցանկացած արդյունավետ գիտաժողով, տարեվերջյան այս միջոցառումը ևս ավարտվեց մի շարք ձեռքբերումներով և հետագա այլ համագործակցության գաղափարներով ու ծրագրերով։