Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բուժաշխատողի աշխատանքից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը՝ մարդու առողջությունը

Բուժաշխատողի աշխատանքից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը՝ մարդու առողջությունը

Հունիսի 21-ը ևս մեկ առիթ է գնահատելու և վերարժևորելու բուժաշխատողների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, ընդգծելու նրանց մարդասիրական առաքելության կարևորությունը, նրանց անմնացորդ նվիրվածությունը մասնագիտությանը:

Սիրելի բուժաշխատողներ, հենց ձեր աշխատանքից է մեծապես կախված կյանքում ամենակարևորը՝ մարդու առողջությունը։ Այն, ինչ անում եք, միայն աշխատանք չէ, այլ սրտացավ ծառայություն, հետևողական նվիրում, որ գիշեր ու զօր պահանջում է ջանքեր, զգոնություն, համբերատարություն ու հոգատարություն, ըմբռնում ոչ միայն պացիենտի, այլև նրա հարազատների նկատմամբ:

Վստահ կարող եմ ասել, որ դուք ձեր կոչմանը հավատարիմ եք և ձեր աշխատանքը կատարում եք պատվով ու պատասխանատվության մեծ զգացումով:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ուժ ու եռանդ՝ չընկրկելու ոչ մի դժվարության առջև, եղեք առողջ ու ավյունով լի՝ հաղթահարելու հնարավոր բոլոր խոչընդոտները, մարտահրավերներն ու փորձությունները:

 

 ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր
Արմեն Մուրադյան