«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի վկայականներ՝ 20 մասնակցի  

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի վկայականներ՝ 20 մասնակցի  

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացն արդեն 11-րդ անգամ ավարտական վկայականներ շնորհեց 20 մասնակցի:

Հետաքրքրություն վայելող այս դասընթացն ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի կողմից`«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:

«Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը վկայականների հանձնման արարողությունը սկսեց հարց ու պատասխանով՝ փորձելով ստուգել դասընթացի մասնակիցների ստացած գիտելիքը:

Վերջինս, շնորհելով ավարտական վկայականները, մասնակիցներին մաղթեց ձեռքբերումներ իրենց հետագա գործունեության ընթացքում:

Նշենք, որ «Բուժհաստատությունների կառավարում» հավաստագրային դասընթացը տրամադրում է՝ ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարքեթինգի և ֆինանսների կառավարման վերաբերյալ գործնական գիտելիք և հմտություններ, կառավարման փորձի փոխանակում Հայաստանում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ բազմաթիվ հնարավորություններ կառավարման ոլորտում:

Ծրագրի ավարտին մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր՝ հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 58 կրեդիտ (50 տեսական և 8 գործնական):