ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն:
Դասընթացի տևողությունը` 2024թ. հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 18-ը
Դասերի օրերը` երեքշաբթի և չորեքշաբթի ՝ 16:00-19:00-ն
Մասնակիցների քանակը` մինչև 25
Դասավանդման լեզուն` հայերեն
Վայրը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Արժեքը՝ 120.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների և օրդինատորների համար՝ 80.000 ՀՀ դրամ)
Թիրախային լսարան
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 26.09.2024 – 15.10.2024
Հավելենք, որ «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 58 կրեդիտ (50 տեսական և 8 գործնական):
Հարցերի կամ այլ մանրամասների դեպքում կարող եք դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ վարչական մասնաշենք, 3-րդ հարկ): Հեռ. 010 301 000 (ներքին համար`308), 091 837 212: