«Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մեկ տարի տևողությամբ կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ ծրագրի մանրամանսերին, խոսեց առավելությունների ու հնարավորությունների մասին, ինչպես նաև պատասխանեց քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
2017-2018թթ. ուսումնական տարվանից մեկնարկող ծրագիրն իրականացվելու է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ: Քննարկման մասնակիցները ևս կարևորեցին այն հանգամանքը, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռնում համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, 15:00-ից հետո: Նշենք, որ մագիստրոսական ծրագիրն արդեն ներկայացվել է մայրաքաղաքի խոշոր բժշկական կենտրոնների վարչական հատվածում աշխատող պատասխանատուներին:
Ժամանակի պահանջով մեկնարկող և մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:
Տեղեկացնենք, որ դիմումներն ընդունվում մինչև օգոստոսի 25-ը ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք 3–րդ հարկ):
Բոլոր մանրամասներն այստեղ`