Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղագիտական ֆակուլտետններն այս տարի կունենան 712 առաջին կուրսի ուսանող:
Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բժշկական բուհ է ընդունվել 661, իսկ լրացուցիչ փուլի արդյունքներով՝ 51 դիմորդ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 468, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 143, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 20, Դեղագիտական ֆակուլտետը՝ 81 առաջին կուրսեցի:
2024-2025 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննության արդյունքներով բժշկական բուհում այս տարի ևս թափուր տեղեր չեն մնացել:
Նշենք, որ 2024-2025 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հայտ է ներկայացրել 1105 դիմորդ՝ 691-ը՝ ընդհանուր բժշկության, 320-ը՝ ստոմատոլոգիական, 30-ը՝ ռազմաբժշկական, 64-ը՝ դեղագիտական ֆակուլտետ: