Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհի կրթաթոշակի արժանացած ապագա բժիշկների անունները հայտնի են

Բժշկական բուհի կրթաթոշակի արժանացած ապագա բժիշկների անունները հայտնի են

Գիտական խորհրդի նիստում հաստատվել է  2021-2022 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հավակնորդ ապագա բժիշկների թեկնածությունը:

Ընդհանուր բժշկության  ֆակուլտետից  «Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակ կստանա Հովհաննես Մանուկյանը, «Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակ՝ Մերի Խաչատրյանը, «Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակ՝  Նազելի Գևորգյանը, «Վահան Արծրունու անվան» կրթաթոշակ՝ Սոնա Թունյանը և «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակի է արժանացել Էլիզա Պողոսյանը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներ՝ Մարիամ Հարությունյանը կստանա «Ռուբեն Յոլյանի անվան» կրթաթոշակ, Մերի Պառավյանը՝ «Կարլեն Եսայանի անվան» կրթաթոշակ, իսկ Ռուզաննա Առաքելյանը՝ «Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակ:

Դեղագիտական ֆակուլտետից  «Հակոբ Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակի է արժանացել Կիմա Պետրոսյանը, «Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակի՝ (ԵՊԲՀ-ի և «Լիկվոր» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն) Գայանե Սահրադյանը:

ԵՊԲՀ ուսանողներն ունեն բացառիկ հնարավորություն ստանալու տարբեր անվանական կրթաթոշակներ: Անվանական կրթաթոշակի հավակնորդների մրցույթի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

  • բացարձակ գերազանց առաջադիմություն
  • տպագրված գիտական աշխատանքներ
  • օտար լեզվի իմացություն
  • մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին
  • մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին: