Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհը ձևավորում է հզոր կամքի ուժ․ հնդիկ շրջանավարտ

Բժշկական բուհը ձևավորում է հզոր կամքի ուժ․ հնդիկ շրջանավարտ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն օգնեց հնդկուհի Այշա Թարիք Ալ Նասերին իրականացնել մանկության երազանքը։

Շրջանավարտը շատ ուրախ է ԵՊԲՀ-ն ընտրելու որոշման համար։

«Հիանալի զգացողություն է բժիշկ դառնալը: Վեց  տարվա հրաշալի փորձ, որի ընթացքում շատ բան սովորեցի։ Շնորհակալ եմ իմ բոլոր դասախոսներին, որոնք օգնեցին ինձ այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում», – ասում է Այշան: 

Կրտսեր գործընկերներին նա վստահեցնում է, որ բուհում ուսանելու շնորհիվ ձեռք կբերեն հզոր կամքի ուժ: 

Հնդիկ շրջանավարտ Ակհիլ Կանդպալը ևս շատ ուրախ է ԵՊԲՀ-ում ուսանելու հնարավորության, իսկ այժմ՝ արդեն շրջանավարտ լինելու համար: 

«Թվում է՝ ընդամենը երեկ էր: Վեց գեղեցիկ տարի անցավ մեկ ակնթարթի պես։ Երջանիկ եմ, որ ինձ խորհուրդ են տվել սկսել կյանքիս կարևոր ուղին հենց այս բուհի հետ», – նշում է նա: 

Ապագա բժիշկներին Ակհիլը խորհուրդ է տալիս․ «Հավատացե՛ք ինքներդ ձեզ և քրտնաջան աշխատե՛ք, քանի որ դա հաջողության միակ գրավականն է»: 

Պուշպիտ Գուպտայի համար մեծ պատիվ էր սովորել նման հեղինակավոր համալսարանում։ 

«Երբեմն ինձ թվում է, որ ես չեմ ընտրել այս մասնագիտությունը, այլ այս մասնագիտությունն է ընտրել ինձ», – ասում է նա՝ ընդգծելով, որ բուհի հմուտ դասախոսներն օգնեցին իրեն ամուր հիմք ունենալ բժշկության աշխարհում ճանապարհորդելու համար։ 

Նշենք, որ պարբերաբար համալսարանական լսարանին ներկայացնում ենք այն օտարերկրացի շրջանավարտներին, որոնք այս տարի ավարտել են բուհը,  աչքի ընկել ուսումնական հաջողություններով և բարձր առաջադիմությամբ: