Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում ճերմակ խալաթը կրողի պատիվն ու հեղինակությունը բարձր պահելուն ուղղված ջանքերը շարունակական են. Տեսանյութ

Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում ճերմակ խալաթը կրողի պատիվն ու հեղինակությունը բարձր պահելուն ուղղված ջանքերը շարունակական են. Տեսանյութ

Սիրելի բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Որպես բժշկական բուհի ղեկավար՝ ցանկանում եմ համալսարանական բժշկական հաստատությունների յուրաքանչյուր աշխատակցի շնորհակալություն հայտնել նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար:  

Փրկելով, բուժելով, առողջացնելով դուք առողջապահական տարբեր մարտահրավերներ եք հաղթահարում ձեր ամենօրյա աշխատանքով:

Առանց չափազանցման մենք ամեն օր բուժաշխատողների մասնագիտական սխրանքներին ականատես լինելու առիթներ ենք ունենում:

Վերջին տարիներին աշխարհին պատուհասած համավարակը, ինչպես նաև վարակիչ այլ հիվանդությունների տարածումը շատերին ստիպեցին գիտակցել կյանքի իրական արժեքը և գնահատելու այն գործը, որին շատ բուժաշխատողներ նվիրում են իրենց կյանքը:

Ցավոք, մեր գործունեությունւց անմասն չեն նաև բժշկական անձնակազմերի հանդեպ բռնության դրսևորումները, մարդկային կորուստները, ռիսկերը:

Ձեր առաքելությունը բարդ է, գերպատասխանատու, մարդասիրական, բայց և անփոխարինելի բոլոր ժամանակներում:

Կորոնավիրուսային համավարակը նահանջեց, բայց պայքարը հանուն մարդու առողջության, կյանքի որակի բարելավման  շարունակվում է:

Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում ճերմակ խալաթը կրողի պատիվն ու հեղինակությունը բարձր պահելուն ուղղված ջանքերը շարունակական են:

Եվս մեկ անգամ ընդգծելով բուժաշխատողների աշխատանքի կարևորությունը` մաղթում եմ բոլորիդ նոր ձեռքբերումներ, հաջողություններ, երջանիկ և խաղաղ օրեր:

ԵՊԲՀ ռեկտոր

Արմեն Մուրադյան