Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բժշկություն 5 րոպեում». մայրական առողջությունը պերինատալ շրջանում և դրանից հետո

«Բժշկություն 5 րոպեում». մայրական առողջությունը պերինատալ շրջանում և դրանից հետո

ԱՀԿ-ն “Lancet” պարբերականի հետ սկսել է շարք՝ նվիրված պերինատալ շրջանում և դրանից հետո մայրական առողջության պահպանմանը: Միանալով այդ գործընթացին, կներկայացնենք, թե ինչպես է մոր առողջությունը սերտորեն կապված մարդու` մոլորակի կյանքին հարմարվելու հետ: Մշակութային, քաղաքական և տնտեսական կառույցներն ազդում և որոշում են կանանց խոցելիությունը հղիության, ծննդաբերության, հետծննդյան շրջանում և դրանից հետո. ծննդաբերության երկարաժամկետ հետևանքները, որոնք դուրս են մնացել մայրական առողջության համաշխարհային օրակարգից:

Մայրական առողջությունը հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում կանանց առողջական վիճակն է:

Յուրաքանչյուր փուլ պետք է բերի դրական փորձ՝ երաշխավորելով կանանց և նրանց երեխաներին առողջության և բարեկեցության ոլորտում իրենց ներուժի լիարժեք իրացումը:

Չնայած վերջին երկու տասնամյակների ընթացքում արձանագրված զգալի առաջընթացին, 2020 թվականին մոտ 287,000 կին մահացել է հղիության և ծննդաբերության ընթացքում և դրանից հետո: Այդ թիվն անընդունելի մեծ է ։

Մայրերի վնասվածքների և մահվան ամենատարածված ուղղակի պատճառներն են արյան ավելորդ կորուստը, վարակները, արյան բարձր ճնշումը, անապահով աբորտները և ծննդաբերության դժվարությունը, ինչպես նաև անուղղակի պատճառները, ինչպիսիք են սակավարյունությունը, մալարիան և սրտի հիվանդությունը:

Մայրական մահացության դեպքերի մեծ մասը կարելի է կանխել, եթե ժամանակին բուժվի որակյալ, պրոֆեսիոնալ բուժաշխատողնեի կողմից, ովքեր աշխատում են բարենպաստ, տեխնիկապես հագեցած հիվանդանոցային պայմաններում:

Կանխարգելվող մայրական մահացության դեմ պայքարը պետք է մնա առաջին տեղում համաշխարհային օրակարգում: Միևնույն ժամանակ, հղիության և ծննդաբերության ընթացքում պարզ գոյատևումը երբեք չի կարող լինել մայրերի առողջության հաջող պահպանման բանալին: Կարևոր է ուժեղացնել մայրական վնասվածքների և հաշմանդամության նվազեցման ջանքերը` առողջությունն ու բարեկեցությունը խթանելու համար:

Յուրաքանչյուր հղիություն և ծննդաբերություն եզակի է: Առողջական վիճակի, հատկապես սեռական և վերարտադրողական առողջության, իրավունքների և գենդերային պատկանելության վրա ազդող անհավասարությունների վերացումը հիմնարար է բոլոր կանանց համար հարգալից և բարձրորակ մայրական խնամքի հասանելիություն ապահովելու համար: