Հոկտեմբերի 11-ին Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը և Ուսանողական խորհրդարանը կազմակերպել էին ճանաչողական քայլարշավ դեպի Տավուշի մարզի Դիլիջան քաղաք։
Միջոցառման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը՝ այցելելով Մաթոսավանք, Ջուխտակ վանք և Հաղարծնի վանական համալիր։
Քայլարշավին մասնակցում էր շուրջ 30 ուսանող և դասախոս։ Մասնակիցները քայլարշավը սկսեցին Մաթոսավանքից՝ շարունակելով ճանապարհը դեպի Հաղարծին։
Քայլարշավի ընթացքում ամբիոնի հրավիրված դասախոս Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց անվտանգության կանոնները, ինչպես նաև մասնակիցներին ծանոթացրեց այցելվող վայրերի պատմությանը և մշակութային նշանակությանը։
Այս միջոցառումները բուհում շարունակական են և նպաստում են ուսանողների ճանաչողության ընդլայնմանը, պատմամշակութային վայրերի բացահայտմանը, առողջ ապրելակերպի խթանմանը։