Դեղագիտական ֆակուլտետն ավարտողները դիպլոմներ ստացան

Դեղագիտական ֆակուլտետն ավարտողները դիպլոմներ ստացան

Դեղագիտական ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 58 շրջանավարտ այսօր Կարմիր դահլիճում դիպլոմներ ստացավ:

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը հանձնելով ավարտական փաստաթուղթը ընդգծեց, որ բոլորն ունեն այսօր հպարտանալու իրավունք:

«Հերոսական աշխատանք եք կատարել, 4 և հինգ տարի բավական դժվար առարկաները յուրացնելով, դժվար քննությունները հանձնելով, դուք կարողացաք այսօր արժանանալ դիպլոմի: Դա պատիվ է»,- ասաց դեկանը` հորդորելով շարունակել մասնագիտական կայացման ուղին և կանգ չառնել:

Կյանքի նոր շրջափուլում նա հաջողություններ մաղթեց հերացիականներին։