Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դեղագործությունն առողջապահական համակարգերի անբաժանելի մասն է

Դեղագործությունն առողջապահական համակարգերի անբաժանելի մասն է

Միջազգային օրն այս տարի անցկացվում է «Դեղագետներ/դեղագործներ. բավարարելով համաշխարհային առողջապահական կարիքները» կարգախոսի ներքո:

Օրվա խորհուրդը շեշտադրվում է ԱՀԿ-ի գործընկեր դեղագործական միջազգային ֆեդերացիայի (FIP) կողմից։

Այն միտված է ընդգծել այս ոլորտի մասնագետների դերն ու նշանակությունն ամբողջ աշխարհում ավելի առողջ հասարակություններ ունենալու գործում:

Ավանդաբար, դեղագետներն ու դեղագործները պատասխանատու են եղել բժիշկների կողմից նշանակված դեղերի թողարկման համար, խորհուրդ են տվել առանց դեղատոմսի դեղեր և սպառողներին տրամադրել են հուսալի տեղեկատվություն՝ դեղերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ:

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում դեղագետների դերը դուրս է եկել պարզապես «ճիշտ ժամանակին ճիշտ պացիենտին ճիշտ դեղեր տրամադրելու» գործի շրջանակից, և ներկայումս նրանցից շատերն դեղագործական ծառայությունների ավելի լայն շրջանակում են ծավալում իրենց գործունեությունը, օրինակ՝ օգնում են պացիենտներին հաղթահարել երկարատև քրոնիկ հիվանդությունները, ինչպես նաև մասնակցում են պատվաստանյութերի մշակմանը` արագ արձագանքման նպատակով:

Դեղագործությունն առողջապահական համակարգերի անբաժանելի մասն է։

Այն հաճախ առաջին շփումն է բժշկական խորհրդատվության և առաջնային խնամքի համար, ինչպես նաև բավարարում է մեր բնակչության առողջապահական կարիքները ամենատարբեր ձևերով, ներառյալ՝

  • հիմնական դեղերի և բժշկական ապրանքների հասանելիության ապահովում և դրանց վերաբերյալ առաջարկությունների տրամադրում, ներառյալ ախտորոշիչ թեստերը և օժանդակ միջոցները,
  • պացիենտների խնամքի և հանրային առողջության վերաբերյալ փորձագիտական գիտելիքների տրամադրում,
  • նպաստում են հիվանդությունների կանխարգելմանը, օրինակ՝ պատվաստանյութերի ներդրման, բժշկական հետազոտությունների անցկացման, հիվանդների կրթության և բժշկական գրագիտության բարձրացման միջոցով,
  • աջակցություն հանրային առողջության արշավներին,
  • մասնակցություն նոր դեղերի հետազոտությանը և զարգացմանը,
  • առաջնորդություն դեղագործական վերահսկողության ոլորտում, օրինակ՝ հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների անվտանգության և արդյունավետության ապահովում,
  • բարձրաձայնում են դեղաքաղաքականության փոփոխությունների մասին, որոնք նպաստում են առողջապահության արդյունքների բարելավմանը. և, ինչպես ցույց տվեց COVID-19 համաճարակը, դեղագործները գտնվում են տարածաշրջանային և համաշխարհային առողջապահական ճգնաժամերի դեմ պայքարի առաջնագծում:

Միջազգային այս օրը նշելով և լուսաբանելով՝ ԱՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի մի շարք երկրներում ոլորտի մասնագետների կողմից ստանձնած նոր պարտականություններին՝ ի շահ պացիենտների և ընդհանուր առմամբ առողջապահական համակարգի բարելավման:

Դեղագիտական բնագավառի ապագա և գործող մասնագետներ, Դեղագիտական ֆակուլետի հեղինակությունը բարձր պահող շրջանավարտներ, շնորհավո՛ր ձեր մասնագիտական օրը։

Թող բոլոր հաջողությունները համահունչ լինեն միջազգային չափորոշիչներին, արտադրվող դեղերը լինեն անվտանգ և արդյունավետ, աշխատանքը` գնահատվի։