Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում հոկտեմբերի 12-ին կայացավ «Ատամների հղկման արվեստ» թեմայով հավաստագրված վարպետաց դաս, որը վարեց Ճապոնիայից ժամանած անվանի ստոմատոլոգ, պրոֆեսոր Ջուն Իվատան։
Կենտրոնի ղեկավար Մարգարիտա Խուդավերդյանի խոսքով՝ սա եզակի հնարավորություն էր անմիջապես աշխարհի առաջատար մասնագետից ձեռք բերելու բարձրակարգ գիտելիքներ և կատարելագործելու մասնագիտական հմտությունները։
Գործնական դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ծամիչ ատամների և վինիրների հղկման առանձնահատկություններին, ինչպես նաև հղկման մեթոդների նորագույն մոտեցումներին։
Նշենք, որ դասընթացավարը Ճապոնիայի Հյոգո նահանգի Տակասագո քաղաքից է: Նա 2010 թվականից հանդիսանում է Ճապոնիայի կլինիկական ստոմատոլոգիայի ասոցիացիայի Օսակայի մասնաճյուղի անդամ, 2016 թվականին հիմնել է սեփական ստոմատոլոգիական կլինիկան, իսկ 2020 թվականից անդամակցում է «Bio_emulation» կազմակերպությանը:
Միջոցառումն իրականացվել է Torii Gate կրթական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի հետ համալսարանը պարբերաբար հանդես է գալիս համատեղ դասընթացներով: