Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՄ անդամ երկրներում շնչառական վիրուսների համաճարակաբանության համառոտ ակնարկ (9-րդ շաբաթ` փետրվարի 22-28.2025թ.)

ԵՄ անդամ երկրներում շնչառական վիրուսների համաճարակաբանության համառոտ ակնարկ (9-րդ շաբաթ` փետրվարի 22-28.2025թ.)

Ներկայումս Եվրոպական միությունում (ԵՄ) նկատվում է շնչառական վիրուսների զգալի ակտիվություն: Հաղորդվում է սեզոնային գրիպի ինտենսիվ ակտիվության, ինչպես նաև ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի (RSV) բարձր ակտիվության մասին, մինչդեռ SARS-CoV-2-ի շրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է: Երկրորդային` հիվանդանոցային բուժօգնությունն ամենամեծ ազդեցությունն է ունեցել գրիպի հետ կապված 65 և բարձր տարիքի մեծահասակների, ինչպես նաև ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի (RSV) հետ կապված մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում:

Երկրների մեծ մասը գրեթե հասել կամ արդեն հատել է գրիպի ակտիվության սահմանված շեմը, սակայն աճի միտումները ակտիվ դինամիկան դեռևս նկատվում է ԵՄ երկրների մոտ մեկ քառորդում: Ներկայումս գրիպի հետ կապված հոսպիտալացումների թիվը զեկույց ներկայացրած երկրների մեծ մասում սկսել է նվազել շատ բարձր մակարդակներից։

Այս պայմաններում, պատվաստվելու հակացուցուներ չունեցող բոլոր անձանց, խիստ խորհուրդ է տրվում պատվաստվել:

Այնպիսի կանխարգելիչ միջոցառումներ, ինչպիսիք են`

  •  ձեռքերի հաճախակի լվացումը,
  • ️ ️ ֆիզիկական հեռավորության պահպանումը,
  •  մարդաշատ վայրերից խուսափելը,
  •  բժշկական հաստատություններում և առհասարակ դիմակ կրելը,

կարող են օգնել նվազեցնել փոխանցումը և պաշտպանել նրանց, ովքեր հիվանդության ծանր ընթացքով բարձր ռիսկի տակ են գտնվում: