ԵՊԲՀ բուժական մասնագիտություններով (վճարովի)՝ կլինիկական օրդինատուրայի կրթության ընդունելություն

ԵՊԲՀ բուժական մասնագիտություններով (վճարովի)՝ կլինիկական օրդինատուրայի կրթության ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնում իրականացնում է բուժական մասնագիտություններով/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի 2021–2022 ուսումնական տարվա համար ընդունելություն՝ «Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգով» սահմանված կարգով:

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՑԱՆԿԻՆ՝ ԸՍՏ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրունում (ԵՊԲՀ վարչական մասնաշենք 1-ին և 3-րդ հարկ):

ԵՊԲՀ   նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ /բնօրինակները սկանավորված/

 

Ռեկտորին ուղղված դիմում

Անհատական տվյալների թերթիկ

Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)

Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)

Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ 2 /երկու/ կողմերը,

Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)

1 լուսանկար 3×4 չափի

Տարեկան ուսման վարձի նվազագույնը 1/10 /մեկ տասներորդ/ մասի վճարման անդորրագիրը (միայն ԵՊԲՀ-ի շրջանավարտների համար): Այլ բուհերի շրջանավարտները կվճարեն ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնելու պարագայում:

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, Հ/Հ 11500166513800

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ Արդշինբանկ ՓԲԸ, Հ/Հ 2470112113790999

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ Արդշինբանկ ՓԲԸ, Աղասյան մասնաճյուղ, Հ/Հ 2474600015113311

Փաստաթղթերը  կարող եք ներկայացնել մինչև 10․09․2021թ.,  առցանց՝ genserv@ysmu.am   էլեկտրոնային հասցեով։

Ի գիտություն այլ բուհերի շրջանավարտների՝

Ընդունելության քննության հարցաշարերը տեղադրված են ԵՊԲՀ-ի ysmu.am կայքում՝ հետևյալ հղումով.

Համահարթեցման սկզբունքով կկատարվի գիտելիքների բանավոր ստուգում: Հարցատոմսում ներառված կլինեն երեք հարցեր՝ յուրաքանչյուր մասնագիտական առարկայից 1-ական հարց:

Ընդունելության քննության անցկացման տեղի և ժամկետների վերաբերյալ  կտեղեկացվեք լրացուցիչ:

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, յուրաքանչուր օր բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 15:00-ն:

Հրամանագրվելուց հետո, պայմանագրի կնքման պահին պետք է ներկայացնել վերը թվարկված փաստաթղթերի պատճեները և 4 /չորս/ լուսանկարներ /անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 3-ից 8-րդ կետեր/:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին. Հարցերի դեպքում զանագահարել +374 10 301 000, ներքին՝ 365, 429 հեռախոսահամարով: