Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ դոցենտ Ռենատա Մարկոսյանը՝ եվրոպացի ուսանողների համար նախատեսված գրքի համահեղինակ

ԵՊԲՀ դոցենտ Ռենատա Մարկոսյանը՝ եվրոպացի ուսանողների համար նախատեսված գրքի համահեղինակ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Ռենատա Մարկոսյանը «Էնդոկրինոլոգիայի և նյութափոխանակության ձեռնարկ» (“Handbook of Endocrinology and Metabolism”) գրքի համահեղինակն է։

Գիրքը  լույս է տեսել 2024 թվականին, նախատեսված է Եվրոպայի բժշկական համալսարանների ուսանողների համար։

Ձեռնարկի համահեղինակների շարքում են Իտալիայի, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Դանիայի, Գերմանիայի, Հունգարիայի առաջատար մասնագետները։

Ձեռնարկը ներառում է էնդոկրին համակարգի պաթոֆիզիոլոգիաների և հիվանդությունների վերաբերյալ կարևոր տեղեկատվություն։

Այն գրված է Հազվագյուտ էնդոկրին հիվանդությունների եվրոպական տեղեկատու ցանցի (European Reference Network for Rare Endocrine Conditions – ENDO-ERN) էնդոկրինոլոգիայի փորձագետների կողմից։

Ձեռնարկն ընդգրկում է կլինիկական էնդոկրինոլոգիայի լայն ոլորտը՝ ընդգծելով կլինիկական պրակտիկան և ներառելով էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներն ու գործիքները։