Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ դոցենտը Կրակովում վարպետության դասի է մասնակցել

ԵՊԲՀ դոցենտը Կրակովում վարպետության դասի է մասնակցել

Բժշկական գիտությունների թեկնածու, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, Լյարդի փոխպատվաստման թիմի անդամ Հայկ Հարությունյանը հունիսի 14-15-ը մասնակցել է Կրակովում կայացած Օրգանների փոխպատվատման եվրոպական միության (ESOT – European Society for Organ Transplantation) կազմակերպած «Հեղուկ բիոպսիայից մինչև հյուսվածքային գենի էքսպրեսիա. Նոր տեխնոլոգիաների դերը օրգանների փոխպատվաստման կլինիկական պրակտիկայում» վարպետության դասին:

Մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումը համախմբել էր Օրգանների փոխպատվատման եվրոպական միության անդամներին ամբողջ աշխարհից՝ քննարկելու փոխպատվաստումից հետո առաջացող օրգանների մերժման ախտորոշման նորագույն մեթոդները: