«Կերոն» զարգացման հիմնադրամը reArmenia հարթակում մեկնարկում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցման մեծ ծրագրին ուղղված դրամահավաքի նախաձեռնություն։
Երևանի պետական բժշկական համալսարանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ գրադարանի վերափոխման նախագիծը շուրջ երկու տարվա շարունակական աշխատանքի արդյունք է, որի ընթացքում իրականացվել են մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարիքների գնահատում և ռազմավարական պլանավորում։ Նախագծի ճարտարապետական լուծումները մշակվել են գրադարանային ոլորտում մասնագիտացած նիդեռլանդական DVDP ճարտարապետական ընկերության կողմից, որն ունի միջազգային մեծ փորձ ժամանակակից կրթական և գիտահետազոտական միջավայրերի նախագծման ոլորտում։
Վերափոխման արդյունքում գրադարանի տարածքը ներկայիս շուրջ 600 քմ-ից կընդլայնվի շուրջ 3000 քմ՝ վերածվելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կրթական և հետազոտական կենտրոնի։ Նոր գրադարանը նախատեսված է ոչ միայն որպես ընթերցասրահ, այլև համագործակցության, գիտելիքի փոխանակման և մասնագիտական աճի միջավայր՝