Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ մասնագետները մասնակցեցին «Մասնագիտությունների խաչմերուկ․ ներքին բժշկություն և նեֆրոլոգիա» գիտաժողովին

ԵՊԲՀ մասնագետները մասնակցեցին «Մասնագիտությունների խաչմերուկ․ ներքին բժշկություն և նեֆրոլոգիա» գիտաժողովին

Ֆրանսիայի Սենտ Անտուան համալսարանի մեծ դահլիճում անցկացվեց «Մասնագիտությունների խաչմերուկ․ ներքին բժշկություն և նեֆրոլոգիա» խորագրով գիտաժողովը։ Միջոցառմանն առցանց միացան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետները։

Գիտաժողովի թիրախային լսարանն ընդգրկում էր սրտաբաններին, ինտերնիստներին, ռեանիմատոլոգներին, արյունաբաններին, իմունոլոգներին, նեֆրոլոգներին, մաշկաբաններին։

Բժշկական այս կարևոր միջոցառումն ուղղված էր աուտոիմուն պաթոլոգիաների և դրանց երիկամային ձևերի ուսումնասիրությանը՝ ախտորոշման և բուժման բարելավման նպատակով։

Մոդերատոր, պրոֆեսոր Օլիվիե Ֆեյնի համակարգմամբ գիտաժողովի մասնակիցները քննարկեցին աուտոիմուն հիվանդությունների հետ կապված երիկամային անբավարարության խնդիրը, ինտերստիցիալ նեֆրոպաթիաները։

Զեկույցներով հանդես եկան պրոֆեսորներ Արսեն Մեքինյանը, Ալեքսանդր Կարասը, Ամիր Ադեջուման, Զահիր Ամուրան, Նոեմի Ժիրդե Չուչեն, Ժան-Ժակ Բոֆան, Կորին Բագնիսը, Իզաբել Բրոշերիուն, Լորան Մենարը, Սոֆի Ջորջին Լավիալը, Եվանգելին Պիլբուտը, Նոյեմի Աբիսրորը, դոկտորներ Մոհամադ Զայդանը, Ֆրեդերիկ Ռիե Լոկատը, Կամիլ Սեն Ժակը, Ֆլորենս Ջենին, Մարի Կամիլ Լաֆարգը, Օլիվյե Լիդովը, Առնո Դելեզիրը, Լորենս Ամարրը։

Պրոֆեսոր Ամիր Ադեջումայի խոսքով՝ ցանկացած երիկամային հիվանդության դեպքում պետք է փնտրել համապատասխան չարորակ հեմոպատիան։ Հիվանդությունը կարող է առաջանալ նաև որոշակի դեղամիջոցների օգտագործման հետևանքով։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հազվադեպ հանդիպող երիկամային հիվանդություններին՝ իրենց բոլոր բարդացումներով։

Պրոֆեսոր Նոյեմի Աբիսրորի փոխանցմամբ՝ այս ոլորտում նոր դեղամիջոցների ուսումնասիրությունը ներկայում փորձառական փուլում է։

Գիտաժողովի ավարտին ֆրանսիացի մասնագետները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Աշխատանքային լեզուներն էին ֆրանսերենն ու հայերենը։

 

yemek tarifleri supertotobet betgaranti betgaranti hititbet betgaranti hititbet betorder bankobet bankobet betpark betpark bankobet bankobet casinovale rokubet atlasbet jojobet