«Կերոն» հիմնադրամի աջակցությամբ նոր գրադարանի ստեղծման աշխատանքների համար ներհամալսարանական հանձնախումբ է ձևավորվել, որի հերթական նիստն անցկացվեց։
Աշխատանքային հանդիպման մեկնարկին հանձնախմբի անդամներին դիմելով` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկայիս գրադարանում հանդիպում է ունեցել ուսանողների և աշխատակիցների հետ, քննարկել բազմաթիվ հարցեր:
Նա բարձր գնահատեց գրադարանային գործի համալսարանական մասնագետներին, որոնք ոչ բարվոք պայմաններում մեծ նվիրումով են դրսևորում:
Հանձնախմբի ղեկավարին և անդամներին` ի դեմս Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի, հանձնարարեց նոր գրադարանի ձևավորման գործում կարևորել բոլոր տարրերը` սկսած առկա գրքերից, պայմաններից, ավարտված շրջանառությունից դուրս գրականության վերլուծությամբ։
Բուհի ղեկավարի կողմից հանձնարարվեց ուսանողների շրջանում անցկացնել հարցում` նպատակ ունենալով ստանալ նոր գրադարանից ակնկալվող ամբողջական պատկեր՝ համահունչ միջազգային բոլոր չափանիշներին։
Խաչատուր Մարգարյանը մանրամասնորեն ներկայացրեց շուտով արդիականացվող և վերանորոգվող գրադարանի հիմնական կոնցեպտը` լսելով ներկաների տեսակետները, ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային ուղղություններով։
Կարծիքների ակտիվ փոխանակմամբ հանդիպմանը կարևորվեց յուրաքանչյուրի ներդրումը ուսանողական բազմաֆունկցիոնալ տարածքի կյանքի կոչման գործում:
Նշենք, որ գրադարանի հանձնախմբի կազմում են համալսարանի ուսանողները, գրադարանի աշխատակիցները, դասախոսական կազմի, Կարիերայի կենտրոնի, Ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչները։
Առաջիկայում ևս տարբեր ձևաչափերով կտեղեկացնենք հանրությանը մասշտաբային այս նախաձեռնության ընթացքի մասին։
Նշենք, որ առցանց քննարկումները հիմնադրամի և նիդերլանդացի ճարտարապետների, գրադարանի կառուցման պատասխանատուների հետ պարբերական են։