Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ պատվիրակության այցը Թբիլիսիի պետական բժշկական համալսարան

ԵՊԲՀ պատվիրակության այցը Թբիլիսիի պետական բժշկական համալսարան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, մայիսի 18-20-ն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ 

Բժշկական բուհի մասնագետները հանդիպումներ ունեցան Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի (ԹՊԲՀ) ռեկտորի և ղեկավար անձնակազմի հետ, քննարկումներ անցկացրին վրացի գործընկերների հետ, որոնց արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ միջբուհական համագործակցության հետագա խորացման, ինչպես նաև կլինիկական օրդինատորների փոխանակային ծրագրերի վերաբերյալ։ 

Երկու երկրի խոշոր բժշկական բուհերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: 

ԵՊԲՀ պատվիրակությունը ճանաչողական այց կատարեց նաև ԹՊԲՀ կլինիկական հմտությունների կենտրոն և գրադարան։ 

Վրաստան կատարված աշխատանքային այցն ամփոփվեց Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային համալիրներում ու վերականգնողական կենտրոնում։ 

Հայկական պատվիրակության անդամները ներկա գտնվեցին վրացի ուսանողների անմիջական մասնակցությամբ կայացած մշակութային հետաքրքիր միջոցառումներին։