Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի հերթական հանդիպումը

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի հերթական հանդիպումը

Հունիսի 10-ին կայացել է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի հերթական հանդիպումը՝ ուղղված ԵՊԲՀ-ում կլինիկական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը:

ԵՊԲՀ այցելու գիտնական, ամերիկյան Օնկորդինկ ընկերության փոխնախագահ Դավիթ Եսայանը, որն ավելի քան 30 տարվա փորձ ունի կլինիկական հետազոտությունների ոլորտում, մասնակիցների հետ քննարկեց կլինիկական փորձարկման արձանագրությունների գնահատման քայլերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փորձարկումների արձանագրությունների համառոտագրի կաղապար կազմելու հմտություններին և փուլերին, ինչպես սեփական կլինիկական փորձարկման արձանագրություններ մշակելիս, այնպես էլ որպես բժիշկ-հետազոտող կլինիկական հետազոտության առաջարկ գնահատելիս:

Ներկա էին հետազոտողներ, բժիշկներ, դասախոսներ, ուսանողներ:

Դավիթ Եսայանը կարևորելով թիմի նպատակասլացությունը և ներդրած ջանքերը Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կայացման մեջ նշեց, որ աշխարհի տարբեր անկյուններում է եղել և դասավանդել, սակայն ոչ մի երկրում նման արագ առաջընթաց չի տեսել և անսահման հպարտ է ԵՊԲՀ-ի հետ իր ունեցած համագործակցության համար։