Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը https://dimord.emis.am կայքում մեկնարկել է հուլիսի 30-ին։
Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի`ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար՝ մինչև օգոստոսի 8-ը՝ ժամը 18:00-ն: Ընդունելության քննությունները կմեկնարկեն օգոստոսի 9-ին:
Դիմորդներն ընդունելության հայտը լրացնում և հանձնում են էլեկտրոնային տարբերակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, որտեղ անհրաժեշտ է ներբեռնել պահանջվող փաստաթղթերը: Ընդունելության հայտերի ընդունման սկիզբն ու ավարտը որոշում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Բոլոր մասնագիտությունների գծով առկա են անվճար տեղեր (պետպատվեր):
Բուժական գործ մասնագիտությամբ կարող են դիմել միայն ՀՀ արական սեռի քաղաքացիները: Քոլեջն ավարտելուց հետո ՊՆ հետ պայմանագրի համաձայն զորակոչվում են ՀՀ ԶՈՒ՝ որպես բուժակ-ենթասպա՝ համապատասխան բոլոր արտոնություններով: