Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ թանգարանի հանդեպ հանրության հետաքրքրությունն ավելանում է

ԵՊԲՀ թանգարանի հանդեպ հանրության հետաքրքրությունն ավելանում է

Օրեցօր ավելանում են Հայաստանի բժշկության պատմության թանգարանի այցելուները: Բժշկագիտության մասին ցուցանմուշներին գալիս են ծանոթանալու ինչպես դպրոցականներ, տարբեր համալսարանների ուսանողներ, այնպես էլ դասախոսներ, պրոֆեսորներ, բազմաթիվ են նաև անհատական այցելությունները:

Թանգարանի հերթական այցելուները Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանից էին՝ ռեկտոր Անահիտ Օհանյանի գլխավորությամբ:

Թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանի ուղեկցությամբ այցելուները շրջեցին սրահներում` ծանոթանալով բժշկագիտության պատմությանը, թանգարանային ծավալուն նյութերին, տեղեկացան հետաքրքիր փաստերի մասին:

«Բժշկական համալսարանի հետ կապը պայմանավորված է թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանի հետ, ով նաև մեր համալսարանականն է: Տիկին Ղազարյանը մշտապես շատ հետաքրքիր է ներկայացրել այս կառույցը, ինչը մեր ուսանողների, ունկնդիրների մոտ մեծ հետաքրքիրություն է առաջացել, ուստի որոշեցինք այցելել փոքր կազմով, իսկ հետագայում ավելի ընդլայնված կհույընկալվենք»,- նշեց Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի ռեկտորը՝ տպավորված այցից:

Հավելենք, որ Կորյունի 2 հասցեում գտնվող բուհական թանգարանի մուտքն ազատ է հետաքրքրվողների, հետազոտողների, բժշկագիտության վերաբերյալ գիտելիքն ավելացնել ցանկացողների համար:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting