Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում՝ նոյեմբերի 3-ին, անցկացվեց հերթական ինտելեկտուալ միջբուհական թիմային խաղը, որի ընթացքում հաղթող ճանաչվեց ԵՊԲՀ ուսանողների թիմը։
Խաղի ընթացքում ուսանողները ստուգեցին և ամրապնդեցին գիտության ոլորտում իրենց ունակությունները և հետաքրքիր ժամանակ անցկացրին։ Մրցույթը բաղկացած էր 4 փուլից․ մասնակցում էր 4 թիմ՝ յուրաքանչյուրում՝ 7-ական ուսանող։
Երկու թիմը ներկայացնում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, երրորդ թիմը՝ Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, իսկ 4-րդ թիմը՝ Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի՝ Երևանի մասնաճյուղը։
ԵՊԲՀ-ից ինտելեկտուալ խաղին մասնակցում էր 13 ուսանող՝ Ավետիս Հարությունյանը, Արտյոմ Անտոնյանը, Էլինա Ամիրբեկյանը, Դավիթ Միրիջանյանը, Անդրե Մնացականյանը, Հայկ Չանգոյանը՝ Դեղագիտական ֆակուլտետից, Սամվել Կիրակոսյանը, Սոֆյա Ղազարյանը, Կարինե Բալասանյանը՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետից, Այշա Ուրագբաեվան, Արուժան Ռիսկեյդին, Դինա Աուբակիրը, Լեյլա Ասիլովան՝ Ռազմաբժշկական ֆակուլտետից։
Միջոցառման անցկացման պատասխանատուն էր Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, ռուսաց լեզվի մասնագետ Սվետլանա Նալբանդյանը։