Բժշկական համալսարանն ունի շուրջ 5745 ուսանող՝ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Հանրային առողջության, Ռազմաբժշկական ֆակուլտետներում և Օտարեկրացիների ուսուցման դեպարտամենտում: Ապագա բժիշկներից 347-ը սովորում է ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (փոխատեղման մրցույթի արդյուքներով):
2024-2025 ուսումնական տարում Ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսում սովորող շուրջ 471 ապագա բժիշկից նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում կստանա 62-ը, որից 32-ը՝ նպատակային ուսուցմամբ: Ստոմատոլոգիական ֆակուլտետն ունի 139 առաջին կուրսեցի, որից 7-ը՝ անվճար: Դեղագիտական ֆակուլտետում կսովորի 81 առաջին կուրսի ուսանող, որից 5-ը՝ անվճար, իսկ Ռազմաբժշկական ֆակուլտետում՝ 20 առաջին կուրսի կուրսանտ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
Առաջին կուրսում «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում 21 ապագա բժիշկ կսովորի Ընդհանուր բժշկության, 1-ը՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետում:
Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրամադրվում է մրցույթի արդյունքներով բուհ ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված սովորողներին:
Սիրելի՛ ուսանողներ, ուսման վճարների փոխհատուցման մասին կանոնակարգին կարող եք ծանթանալ հղմամբ :