Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում հագեցած օրակարգով ռեկտորատի նիստ անցկացվեց

ԵՊԲՀ-ում հագեցած օրակարգով ռեկտորատի նիստ անցկացվեց

Ուսումնական, կլինիկական և կազմակերպչական բազմաթիվ հարցերով հագեցած այսօր հրավիրված ռեկտորատի նիստին ԵՊԲՀ ստորաբաժանումների ղեկավարները բժշկական բուհի ռեկտորին զեկուցեցին կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին։

Նիստի մեկնարկին ռեկտորատի անդամներին ներկայացվեցին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների այս ուսումնական տարվա 5-րդ և 6-րդ կուրսերի անվանական տասը կրթաթոշակառուները, որոնց թեկնածությունն առաջիկայում կհաստատվի Գիտական խորհրդի կողմից։

Շնորհավորելով անվանական կրթաթոշակի հավակնորդ ապագա բժիշկներին՝ Արմեն Մուրադյանը շեշտեց, որ կրթաթոշակառուները պետք է տեսանելի լինեն համալսարանականների համար՝ որպես ուսանողության սերուցք։

«Հույս ունեմ, որ կպահեք կապը հարազատ բուհի հետ և գուցե տասնամյակներ հետո ձեր անունով ևս բժշկական համալսարանում անվանական կրթաթոշակներ կտրվեն»,-նշեց ռեկտորը՝ հավելելով, որ համալսարանը մասնագիտական նախաձեռնություններում ամուր կանգնած է նրանց կողքին։

Դեկաններն անվանական կրթաթոշակառուներին ներկայացնելիս նրանց բնորոշեցին որպես պարտաճանաչ և պատրաստակամ սովորողների։

Ռեկտորատի ավարտին՝ ծանրաբեռնված, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար ԵՊԲՀ շնորհակալագրի արժանացան «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ Սաթենիկ Սարուխանյանն ու մայրապետ Անահիտ Առաքելյանը:

Բուհի ղեկավարը կատարած աշխատանքի համար երախտիքի խոսք հղեց բուժաշխատողներին՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ համավարակի և պատերազմի դժվարին օրերին համալսարանական հիվանդանոցների բուժանձնակազմը ձևավորել են մեկ ընդհանուր ճակատ, որը պայքար է մղում առողջության և կյանքերի փրկության համար։

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ։

Եվս մեկ անգամ կարևորվեց հակահամաճարակային կանոնների պահպանումը համալսարանական տարածքներում։

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder dumanbet