Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը. Ֆոտոշարք

ԵՊԲՀ-ում մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը. Ֆոտոշարք

ԵՊԲՀ-ում մեկնարկել է ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների և օտակերկրացիների ուսուցման դեկանատի շրջանավարտների 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը:

Բժշկական բուհում ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է համաձայն Գիտական խորհրդի կողմից հաստատված ամփոփիչ ատեստավորման կանոնակարգի: Ամփոփիչ ատեստավորումը շրջանավարտի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն է: Գործընթացը կազմակերպվում է պատշաճ կերպով:

Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր շրջանավարտներին որակյալ մասնագետներ դառնալու բարդ և պատասխանատու ճանապարհին: