Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ուսանողների հաջողությունները՝ Եվրոպական ուսանողական խաղերում

ԵՊԲՀ ուսանողների հաջողությունները՝ Եվրոպական ուսանողական խաղերում

Երևանում անցկացված Եվրոպական ուսանողական խաղերում շախմատ մարզաձևում հաջողությամբ հանդես եկան ԵՊԲՀ ուսանողները՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն։

Մրցաշարին մասնակցել են 18 երկրի 32 համալսարանի շուրջ 120 ուսանող՝ ձևավորելով մեծ մրցակցային դաշտ։

ԵՊԲՀ ուսանողներ Հակոբ Հակոբյանը և Ռոբերտ Մուրադյանը զբաղեցրել են հինգերորդ տեղը՝ հաղթելով Թուրքիայի, Պորտուգալիայի, Հունգարիայի և Մալթայի մասնակիցներին։

Բժշկական մայր բուհում կրթությունը զուգորդվում է ոչ միայն ակադեմիական, այլև սպորտային ու ինտելեկտուալ ձեռքբերումներով։