Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երեխաները՝ առողջապահական կարևոր թեմաների մասին

Երեխաները՝ առողջապահական կարևոր թեմաների մասին

Օգտակար խորհուրդներն այս անգամ հնչում են երեխաների շուրթերից։

Առողջապահական տարբեր թեմաներից մինչև մարդկային անմիջական շփման արժևորում, էկրանների առջև անցկացված ժամանակի, գաջեթների և անառողջ սննդի սահմանափակում․ նրանք կիսվում են իրենց տեսակետներով։

Երեխաներն ամենօրյա, ամենժամյա ուշադրության, սիրո և պաշտպանության կարիք ունեն։

Բժշկական բուհի մեծ թիմի անունից շնորհավորում ենք բոլոր մանուկներին մոլորակի ամենաուրախ տոնի՝ Հունիսի 1-ի առթիվ։ Թող անսպառ լինեն մանկական ժպիտներն ու երջանիկ դեմքերը, թող անհոգ ու պաշտպանված լինեն մեր երեխաները․ նրանք ոչ միայն մեր երեխաներն են, այլև ապագա բժիշկները, մանկավարժները, գիտնականները, ծրագրավորողները, իրավաբանները, դիվանագետները, լրագրողներն ու պարզապես հասարակության կերտողները։