Երեխաների պաշտպանության միջազգային օրը ևս մեկ առիթ է մանուկներին անսահման ժպիտներ և երջանիկ ակնթարթներ պարգևելու համար:
Յուրաքանչյուր երեխա ունի մեր պաշտպանության, սիրո և ամենօրյա հոգատարության կարիքը: Ինչպես հունիսի 1-ին, անպես էլ ամեն օր պետք է ձգտենք ապահովել մեր փոքրիների անհոգ, առողջ մանկությունը:
Շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին` մաղթելով լուսավոր մանկություն, թող յուրաքանչյուր մանուկ լինի ջերմությամբ ու անսահման գուրգուրանքով պարուրված և մեծանա միայն ու միայն խաղաղ երկնքի տակ: