Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոսական կազմը Արագած լեռան գագաթին ծածանել է հայկական եռագույնը

Ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոսական կազմը Արագած լեռան գագաթին ծածանել է հայկական եռագույնը

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ միասին Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին բարձրացել է Արագած լեռան գագաթը։

Դասախոսական կազմը և ուսանողները Արագած լեռան գագաթին ծածանել են հայկական եռագույնը:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը կարևորում է անկախության օրվան նվիրված միջոցառման իրականացումը ՝ նշելով, որ հաղթանակները դժվարությամբ են ձեռք բերվում և նպատակներին հասնելու վճռականությունը շատ կարևոր է:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը մշտապես կազմակերպել և շարունակում է անցկացնել նման միջոցառումներ, խրախուսում ապագա բժիշկներին ոչ միայն տարբեր սպորտաձևերում ներգրավվելով, այլև սպորտային և առողջարարական բազմաթիվ միջոցառումներ, արշավներ կազմակերպելով: