«Հերացի» վերլուծականը նոր տարվա նախաշեմին հարցում է անցկացրել ԵՊԲՀ` ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանցի ուսանողների շրջանում` պարզելու 2024 թվականի համար հիմնականում առողջությանը վերաբերող նպատակների և ցանկությունների վերաբերյալ ուսանողների տեսլականը, օրինակ` ինչ կուզենային ձեռք բերել, լրացնել կամ ինչից կուզենային ձերբազատվել գալիք տարում:
Ընդամենը տասը տարբերակներից բաղկացած հարցման արդյունքները վկայում են, որ հայազգի ուսանողների մեծ մասի համար թիվ 1 նպատակը ֆիզիկապես ավելի ակտիվ լինելն է (14.95%) հաջորդ տարում, իսկ օտարերկրացի ուսանողների համար առաջին տեղում է ավելի առողջ սնվելու տարբերակը (17.57%):
Ըստ պատասխանների օտարազգի ուսանողների համար 2-րդ և 3-րդ տեղում են համապատսխանաբար ֆիզիկապես ավելի ակտիվ լինելը (14.86%) և սթրեսի նվազեցումը (13.51%):
Տեղացի ուսանողների համար 2-րդ և 3-րդ տեղում են հոգեկան առոջության բարելավումը (14.23%) և սթրեսի նվազեցումը (13.88%):
Երկու աղյուսակները` ստորև: