Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆիզիկական ակտիվությունն առողջության հիմքն է. ֆոտոշարք

Ֆիզիկական ակտիվությունն առողջության հիմքն է. ֆոտոշարք

Բժշկական 100-ամյա բուհում ավելի քան 8 տասնամյակ իր գործունեությունն է իրականացնում Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը: Այն հիմնադրվել է 1938 թվականին՝ որպես Ֆիզիկական դաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոն համալրել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում գործող ամբիոնների շարքը՝ ղեկավարվելով Գուրգեն Մինասյանի կողմից: 1941-ին` Մեծ Հայրենական պատերազմի սկզբին, այն լուծարվել է, որի գործունեությունը վերականգնվել է 1946 թվականին։ Մինչև 1955-ն այն ղեկավարել է Հարություն Գարգալոյանը, այնուհետև մինչև 1965թ.՝ կրկին Գուրգեն Մինասյանը: 1965-ին այն բաժանվելով երկու ինքնուրույն՝ ֆիզդաստիարակության ու սպորտի և բժշկական վերահսկողության ու բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնների շարունակել է ակտիվ գործունեությունը, որի կայացման գործում մեծ ներդրում է ունեցել նաև դոցենտ Էդուարդ Ավագյանը՝ այն ղեկավարելով 1965-1992 թվականներին:

1989-ին վերանվանվելով Ֆիզդաստիարակության և առողջության ամբիոնի այն 10 տարի անց՝ 2009-ին լուծարվել է, որի փոխարենը ստեղծվել է սպորտային բժշկության և սպորտի ամբիոնը, որը 2010-ին վերափոխվել է Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի. շուրջ 1 տարվա վարչական աշխատանքների պարտականություններն իրականացվել են դոցենտ Աշոտ Հակոբյանի ղեկավարությամբ:  Նրան փոխարինել է  Սամվել Բարոյանը, ում հաջորդել է Ալբերտ Մովսեսյանը մինչև 2019 թվականը:

2019-ից մինչ առ այսօր ամբիոնը գլխավորում է Հարություն Թամիրյանը: Պատասխանելով կառույցի կայացման և զարգացման մասին հարցերին՝ ամբիոնի վարիչն անդրադառնում է իրականացվող աշխատանքներին և մասնագիտական գործունեությանը։ «Մեզ մոտ ուսումնամեթոդական գործընթացն իրականացվում է ժամանակակից պահանջներին համապատասխան՝ դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Ունենք ակտիվ գործող է 11 խմբակ՝ բռնցքամարտի, ըմբշամարտի, վոլեյբոլի, մինի ֆուտբոլի, շախմատի, հրաձգության և այլն:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնում կազմակերպվում են ներբուհական և միջբուհական բազմաթիվ միջոցառումներ, արշավներ»,-նշում է Հարություն Թամիրյանը՝ հավելելով, որ ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները մասնակցում են տարբեր միջոցառումների և առաջնությունների:

Ամբիոնի վարիչը վստահ է ՝ դասախոսը սեփական փորձով և հաջողություններով պետք է օրինակ ծառայի ապագա բժիշկներին:  Հարություն Թամիրյանը ևս իր մարզչական աշխատանքի ընթացքում պատրաստել է մի շարք բարձրակարգ մարզիկների, աշխարհի և Եվրոպայի մեդալակիրների:

Ամբիոնը համալրված է մանկավարժական որակյալ և նվիրված մասնագետներով: Բուհում երկար տարիների դասախոսական աշխատանք է իրականացնում Աշոտ Հակոբյանը, Նարեկ Շիրինյանը, Անդրանիկ Վարդանյանը և այլք: Նրանք իրենց մասնագիտական ողջ ներուժը փոխանցում են բժշկական համալսարանին և ֆիզիկական դաստիարակությանը։ Այս թիմին է միացել նաև ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

 Ֆիզիկական ակտիվությունը համարելով առողջության հիմքը և ամփոփելով խոսքը՝ սպորտի վարպետ Հարություն Թամիրյանը նշում է, որ  ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակելու է  կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ ջանք չխնայելով ապահովել ապագա բժիշկների բազմաթիվ հաջողությունները նաև սպորտի ոլորտում:

 

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper