ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի բնագիտական հոսքում սովորող 10-11-րդ դասարանցիները` դասղեկ Ռիմա Սարգսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել էին Ֆիզիոլոգիայի ամբիոնում: Նրանք գորտերի մոդելով ծանոթացան օրգանիզմի մի քանի գործառույթներին, մասնավորապես՝ տեսան սրտի ավտոմատիզմը, նրա կծկողականության վրա մի քանի գործոնների ազդեցություններ, բացահայտեցին նյարդային համակարգի կենսահոսանքները և այլն:
Աշակերտների մեծ մասը ցանկանում է ընդունվել և բժշկական կրթություն ստանալ ԵՊԲՀ-ում:
Դասը վարում էր Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կարինե Մելքումյանը, որի գնահատմամբ՝ հերացիականների համար այսպիսի հանդիպումները խիստ կարևոր են, օգնում են աշակերտներին պատկերացում կազմել իրենց սպասվող բուհական միջավայրի, որոշ չափով նաև դասերի մասին:
«Հերացի» ավագ դպրոցի ճանաչողական այցերը համալսարանական տարբեր ստորաբաժանումներ շարունակական են: