Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտահետազոտական միջազգային դասընթաց՝ համալսարանական հիվանդանոցում

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի և լաբորատոր ոլորտի միջազգային մասնագետների աջակցությամբ կազմակերպվել էր գիտահետազոտական միջազգային դասընթաց: 

Դասընթացի թեման Covid 19-ի ախտորոշման դեպքում լաբորատոր հետազոտությունների նշանակությունն էր: 

Մասնագետները դասընթացի ընթացքում անդրադարձան ՊՇՌ հետազոտության, շճաբանական մարկերների SARS-CoV-2 հայտաբերման, ինչպես նաև կանխատեսող մարկերների նշանակությանը:

Կլինիկական օրդինատորները մասնագետներին ուղղեցին մի շարք հարցեր: Մասնակիցները բարձր գնահատեցին համաժողովի գիտագործնական նշանակությունը, իրականացվող քննարկումների կարևորությունը, ինչպես նաև հույս հայտնեցին նման քննարկումները՝ արդիական հարցերի շուրջ, հաճախակի կազմակերպել: