Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ADVANCE STEM in Neuroscience հետազոտական դրամաշնորհային ծրագրի տեղեկատվական հանդիպում

ADVANCE STEM in Neuroscience հետազոտական դրամաշնորհային ծրագրի տեղեկատվական հանդիպում

Կայացավ ADVANCE STEM in Neuroscience հետազոտական դրամաշնորհային ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որին ներկա էին Apkarian հիմնադրամի տնօրեն, պրոֆեսոր Վանիա Ապկարիանը, ծրագրի տեղական գլխավոր հետազոտող, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, FAST հիմնադրամի Հետազոտությունների զարգացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը,  ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիայի փախանցման գրասենյակի թիմի համակարգող Մարիամ Մովսիսյանը: 

«Ծրագրի կարևոր նպատակներից է պատրաստել կադրեր մեր երկրի համար, հենց այստեղ ձևավորել դպրոցներ և զարգացնել գիտական ուղղությունները՝ կանխելով «ուղեղների արտահոսքը»»,- ասաց պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:

Հանդիպման սկզբում ներկայացվեցին դրամաշնորհային ծրագրի մանրամասները, դիմելու համար անհրաժեշտ պայմանները և ասպիրանտուրայի ընդունելության կարգը: Մասնակիցները, ջերմ և գործնական մթնոլորտում, ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

«Մենք ցանկանում ենք ունենալ հաջողված և մրցակցային ծրագիր, շահագրգռելու համար այլ ոլորտներին, որպեսզի նրանք էլ սկսեն գործել և մոտիվացնել երիտասարդ կադրերին մնալ և իրենց գիտական միտքը ներդնել Հայաստանում»,- իր խոսքում նշեց Վանիա Ապկարիանը:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է FAST և Apkarian հիմնադրամների, ԵՊԲՀ-ի նորաստեղծ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետ համատեղ:

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-նն է:

Մանրամասները՝ հղմամբ

https://cobrainarmenia.org/wp-content/uploads/2021/07/ADVANCE_Neuroscience_CfA.pdf: