Այս շաբաթ Մոսկվայից ժամանած ճարտարագետների կողմից ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում իրականացվել են Seahorse XFe96 անալիզատորի տեղադրման և ստուգման աշխատանքները:
Առաջիկայում նախատեսվում է մասնագետների այց Մանչեսթերից, որոնք կապահովեն սարքի փորձարկումն ու հետագա աշխատանքներն իրականացնող գիտաշխատողների վերապատրաստումը։ Seahorse XFe96 անալիզատորը ձեռք է բերվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում:
Հաջորդիվ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը Փարիզում կմասնակցի առաջատար գիտնականների և նախագծերի ղեկավարների համար նախատեսված միջոցառմանը, որի նպատակն է աջակցել շահառուներին գիտական խնդիրներ առաջադրելու և ժամանակակից եզակի Seahorse սարքի օգնությամբ առավելագույն արդյունքներ գրանցելու հարցում:
Միջոցառումը նաև հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու սարքի հետ աշխատանքային նրբություններին և տեխնիկական առանձնահատկություններին։