Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտական բարեփոխումները սկսում ենք արմատներից

Գիտական բարեփոխումները սկսում ենք արմատներից

Գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը հանդիպեց «Հերացի» ավագ դպրոցի բնագիտական հոսքի դպրոցականների և ուսուցիչների հետ:

Քննարկումը սկսվեց աշակերտուհիներից Շուշաննա Աթաջանյանի անչափ ոգևորիչ խոսքով, որում նա շեշտեց, որ գիտության մեջ ընկղմվելու իր որոշման և ոգևորության հիմքում ընկած է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը և նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները. աշակերտուհին հենց այդ պահին զգաց իր ոգեշնչումը և որոշեց, որ պետք է ստեղծի: Հենց այդ միջոցառման կարգախոսը՝ «Ոգեշնչվիր և ստեղծիր», Շուշաննան ընտրեց որպես իր աշխատանքի կարգախոս:

Ոգևորությունն ավելի մեծացավ, երբ Շուշաննայի այս խոսքը շարունակեցին ոչ միայն աշակերտները, այլ նաև ուսուցիչները՝ ընդգծելով աշակերտների և հենց իրենց անչափ մեծ ոգեշնչումը այդ միջոցառման ընթացքում, ինչից հետո շատերն ընդգրկվեցին հետազոտական աշխատանքներում:

Աշակերտուհին ներկայացրեց իր կողմից կատարված հետազոտական աշխատանքը, որի շուրջ ծավալվեց անմիջական քննարկում: Պրոֆեսորը կիսվեց գիտության մեջ իր ունեցած փորձով և համապատասխան խորհուրդներ տվեց աշխատանքն առավել արժեքավոր դարձնելու նպատակով:

Այնուհետև քննարկվեցին դպրոցի և համալասարանի միջև համագործակցության հետագա ուղիները և աշակերտների գիտության մեջ ընդգրկելուն և նրանց հետաքրքրությունը դեպի գիտությունը մեծացնելուն ուղղված քայլերը:

Հանդիպման ավարտին պրոռեկտորը կիսվեց աշակերտներից ստացած իր տպավորություններով և խոստացավ, որ նման հանդիպումները կլինեն պարբերական:

«Կամրջելու ենք աշակերտների և ուսանողների գիտական պրպտումները, իսկ մեր գիտական հայացքը այսուհետ ևս ուղղված է լինելու դեպի աշակերտներ»,- հավելեց նա: